ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Նիկոլի կառավարման աղետալի հետևանքները

Նիկոլի կառավարման աղետալի հետևանքները
18.09.2024 | 06:55

11 830 տղա հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից:

Վայելե՛ք:

Նիկոլ Անհողի կառավարման տարիներին Հայաստանի «հպարտ» քաղաքացիությունից դուրս է եկել 11 830 ՏՂԱ երեխա:

Սա նշանակում է, որ այդքան մարդ չի ծառայելու մեր բանակում:

Նրանցից շատերը Ռուսաստանի քաղաքացիություն են ընդունել և դեռ ավելին` չնայած արդեն 2 տարի տևող ռուս-ուկրաինական հակամարտությանը, մարդիկ շարունակում են մասսայաբար հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից հօգուտ ՌԴ քաղաքացիություն ստանալու:

Մարդիկ չեն վստահում Նիկոլին և նրա մահաբեր իշխանությանը, որի պատճառով 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո սպանվել և մահացել են մոտ 7 հազար երիտասարդներ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3963

Մեկնաբանություններ